Վախճանվել է հայկական արմատներով սաուդյան արքայազնը

12:08     24 դեկտեմբերի, 2018

87 տարեկան հասակում վախճանվել է Սաուդյան Արաբիայի արքայազն Թալա բեն Աբդուլ Ազիզը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է նրա որդին` Ալ Վալիդ բեն Թալալը: Հաղորդվում է, որ արքայազնը իր կյանքի վերջին ամիսներին ծանր հիվանդ է եղել:

Արքայազն Թալալ բեն Աբդուլ Ազիզը Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ Ազիզի 20-րդ որդին է, որի մայրը հայ է։ Թալալի մայրը՝ Մունայիրը, փրկվել է Հայոց ցեղասպանությունից։ 12 տարեկանում Մունայիրին ներկայացրել են Աբդուլ Ազիզ արքային, 15 տարեկանում նա ծնել է առաջնեկին, որը մահացել է երեք տարեկանում։ Երկրորդ որդուն՝ Թալալին, Մունայիրը լույս աշխարհ է բերել 22 տարեկանում։ Սաուդյան արաբիայում աշխատող բրիտանացի դիվանագետները պնդում են, որ Մունայիրը եղել է թագավորի ամենասիրելի կանանցից մեկը: նա մահացել է 1991 թվականին;




© armedia.am