Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 280-ը

10:05     24 դեկտեմբերի, 2018

Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 280-ը: 

Գիտնականները կարծում են, որ ցունամիի պատճառ է դարձել Անակ Կրակատաու հրաբխի ժայթքումը: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որում իր խոր վիշտն է արտահայտել ցունամիի զոհերի համար՝ նշելով, որ կառավարության բոլոր համապատասխան պաշտոնյաներին հրահանգել է անհապաղ միջոցներ ձեռնարկել կորածներին որոնելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:


© armedia.am