Պետդեպարտամենտը զգուշացրել է Բարսելոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին

11:42     24 դեկտեմբերի, 2018

ԱՄՆ Պետդեպարտամենտը Twitter-յան իր էջում նախազգուշացրել է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոների ընթացքում Բարսելոնում ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին: Մասնավորապես, ըստ գերատեսչության, դա կարող է տեղի ունենալ հետիոտների համար նախատեսված Ռամբլա փողոցում:

Նախազգուշացումը տեղադրված է Twitter-յան էջի այն հատվածում, որտեղ տեղադրվում են արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար իրազեկումները: Պետդեպարտամենտը կոչ է անում զգույշ լինել հատկապես ավտոտրանսպորտի երթևեկության հատվածներում: Հաղորդվում է, որ ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերի և տրանսպորտային հանգույցների վրա:


© armedia.am