Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Հայկավան թաղամասում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ

14:36     25 դեկտեմբերի, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հայկավան թաղամասում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: 


© armedia.am