Իրաքում Սուրբ ծնունդը պետական տոն է հայտարարվել

12:18     26 դեկտեմբերի, 2018

Իրաքի կառավարությունը որոշում է ընդունել Սուրբ Ծնունդը պետական տոների ցանկում զբաղեցնելու համար, հայտնում է Интерфакс-ը:

«Իրաքի կառավարությունը հայտարարում է, որ Սուրբ ծնունդը պաշտոնական տոն կլինի Իրաքի ողջ տարածքում», - ասվում է իրաքյան կառավարության թվիթերյան հաղորդագրությունում:

«Մենք շնորհավորում ենք մեր քրիստոնյա բնակիչների Սուրբ ծնունդը», - ընդգծել են կառավարությունում:

2003 թվականին Իրաքում բնակվում էր մոտ 1.4 մլն քրիստոնյա, սակայն այս ընթացքում նրանց թիվը զգալիորեն կրճատվել է, և այժմ Իրաքում ապրում է մոտ 300 հազար քրիստոնյա:


© armedia.am