Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի արվարձաններին

12:41     26 դեկտեմբերի, 2018

Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի արևմտյան ծայրամասերի վրա՝ խոցելով իսրայելական հրթիռների մեծ մասը: Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը` հղում անելով սիրիական ռազմական աղբյուրի վրա:

Al-Hadath հեռուստաալիքի տեղեկություններով՝ իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հզբոլլահի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների ռազմական օբյեկտներին ու պահեստներին, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից: Հաղորդվում է, որ առնվազն երեք օբյեկտ է ոչնչացվել մայրաքաղաքի Էլ Քիսվա և Դիմաս արվարձաններում: SANA գործակալության տվյալներով՝ առնվազն երեք սիրիացի զինծառայողներ են վիրավորվել:


© armedia.am