Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում

14:39     26 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 


Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով:


© armedia.am