Թուրք իրավապահ մարմինները շարունակում են հետապնդել երկրում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետևորդներին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Hurriyet-ին:
Թուրքիայի Քոնիա նահանգի 11 շրջանում կալանավորման որոշում է կայացվել 23 զինվորականի նկատմամբ:
Նշենք, որ գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Թուրքական իշխանությունները բազմիցս դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին, բայց ապարդյուն: