Չնայած բանավոր պայմանավորվածությանը՝ Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ

18:50     26 դեկտեմբերի, 2018

Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարա-մարտավարական նշանակության սադրիչ գործողություններ: Այս մասին նշվում է Արցախի ՊԲ տարածած հաղորդագրությունում։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են  ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և, գոնե, տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ  կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին»,– ասվում է հաղորդագրությունում:

 


© armedia.am