ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:51     27 դեկտեմբերի, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ալագյազ-Ծիլքար, Լանջիկ-Մաստարա և Աշոցքի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Շիրակի մարզում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: 

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:  


© armedia.am