Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

17:02     27 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից` հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


© armedia.am