Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ է արել՝ վերսկսել մի շարք դաշնային կառույցների աշխատանքը, որոնք փակվել են բյուջետային ճգնաժամի («շաթդաուն») պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է WTTG հեռուստաալիքը:
«Վաշինգտոնի (Կոլումբիայի օկրուգ) ավելի քան 702 հազար բնակիչների և մեծ թվով ընկերությունների անունից ես ձեզ կոչ եմ անում աշխատանք տանել Կոնգրեսի հետ, որպեսզի անհապաղ վերջ դրվի դաշնային կառավարության ընթացիկ մասնակի «շաթդաուն»-ին»,- նշված է քաղաքապետի նամակում:
Նրա խոսքով, եթե «շաթդաունը» շարունակվի, ապա դա «զգալի հետևանքներ» կունենա «օկրուգի բազմաթիվ բնակիչների, ընկերությունների (ներառյալ ռեստորանների, հյուրանոցների), և դաշնային կապալառուների համար»: