Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը վտարում է ԵՄ դեսպանին

10:49     28 դեկտեմբերի, 2018

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը վտարում է Եվրոպական միության դեսպան Բարտ Օվրիին՝ ի պատասխան երկրի պաշտոնյաների, այդ թվում նախագահական ընտրություններում իշխանական կոալիցիայի թեկնածուի դեմ ԵՄ-ի կողմից վերջերս նորացված պատժամիջոցների՝ տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով Reuters-ին։

Կինշասայում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարված որոշումն ընդունվել է երկար սպասված ընտրություններից երեք օր առաջ և երկու տարի անց այն բանից հետո, երբ պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվեցին։


© armedia.am