Կարեն Նազարյանը նշանակվել է Վատիկանում ՀՀ դեսպան

16:02     28 դեկտեմբերի, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)», - նշված է նախագահի հրամանագրում:


© armedia.am