Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան

17:29     28 դեկտեմբերի, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սեյրանյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝Տիգրան Սեյրանյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)»,- ասվել է ՀՀ նախագահի հրամանագրում:

 


© armedia.am