Միասնական արժույթը հեռավոր հեռանկար է Եվրասիական տնտեսական միության համար: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հայտնում է Սպուտնիկ Ղազախստանը:
«Դա դեռևս հեռավոր հեռանկար է: Որպեսզի միասնական արժույթ մտցվի, երկրները պետք է տնտեսական մոտավորապես նույն մակարդակի վրա լինեն: Դրա համար մոտավորապես հավասար պետք է լինեն պայմանները, հավասար պետք է լինեն տնտեսությունները: Ինչպես նաև բոլորը պետք է համաձայն լինեն, որ ընդհանուր արժույթ լինի»,- ասել է Նազարբաևը` պատասխանելով լրագրողների հարցերին:
«Ցանկությունը լավն է, բայց իմ կարծիքով, շուտ չի լինի»,- պարզաբանել է Նազարբաևը։