Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

12:27     29 դեկտեմբերի, 2018

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:


© armedia.am