Լուկաշենկոն` Պուտինին. «Մենք ձանձրացրել ենք միմյանց»

17:59     29 դեկտեմբերի, 2018

Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է Բելառուսի և Ռուսաստանի օրակարգում առկա խնդիրների լուծման հետագա աշխատանքի անհրաժեշտության մասին, հաղորդում է «ԲԵԼՏԱ» -ն:

«Ես կատակով ասացի, մենք ձանձրացրել ենք միմյանց»,- ասել է Լուկաշենկոն` միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին Նոր տարվա նախօրեին իրեն Մոսկվա հրավիրելու համար:

Նրա` խոսքով քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր կան:

«Դա մեր աշխատանքն է, որևէ տեղ դրանից փախչել չենք կարող, քանի որ հեռանկարային բազմաթիվ հարցեր պետք է լուծել»,-նշել է Բելառուսի ղեկավարը:

Նա նաև հայտնել է, որ դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպումից հետո  երկու երկրներում ստեղծված խմբերն աշխատել են մի շարք հարցերի շուրջ, որպեսզի դրանք հետագայում չխոչընդոտեն ինտեգրացիոն ճանապարհին:

Նշվում է, որ երկրների ղեկավարները շնորհավորել են իրար առաջիկա տոների կապակցությամբ:

 


© armedia.am