Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Ամանորի առթիվ

18:00     30 դեկտեմբերի, 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը շնորհավորանքներ է ուղղել օտարերկրյա պետությունների մի շարք նախկին ղեկավարներին, այդ թվում նաեւ Հայաստանի նախկին նախագահներին, հայտնում է News.am-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուտինը շնորհավորել է գալիք Ամանորի կապակցությամբ նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը ներկայումս կալանքի տակ է:


© armedia.am