Բակո Սահակյանը Արցախին մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

15:03     2 հունվարի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է ՀայաստանիՀանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ 

Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջև կապերն ամրապնդելու համար և մաղթել նրան հաջողություններ ու ամենայն բարիք:

Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am