ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 թվականի վերջից հարմար վայր է փնտրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ Թրամփի հանդիպման համար, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղվելով իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Թրամփի վարչակազմը մի քանի թիմ է ուղարկել տարբեր վայրեր՝ դրանք ուսումնասիրելու և հասկանալու համար՝ արդյոք համապատասխանում են երկու երկրների առաջնորդների հանդիպման համար: Հեռուստաալիքը նշում է, որ ամերիկացի պաշտոնյաներն այդ վայրերի մասին չեն հայտնել իրենց հյուսիսկորեացի գործընկերներին, ուստի ապագայում հանդիպման հնարավոր վայրերի ցուցակը կարող է ընդլայնվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը նոր նամակ է ստացել Կիմ Չեն Ինից և մտադիր է հանդիպել նրա հետ: