Դեմոկրատների առաջնորդները Թրամփին կոչ են արել դադարեցնել շաթդաունը

11:41     9 հունվարի, 2019

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել վերականգնել կառավարության աշխատանքը, հայտնում է CNN-ը:

«Վերականգնեք կառավարության աշխատանքը, և մենք կկարողանանք աշխատել մեր տարաձայնությունների հարթելու վրա», - հայտարարել են Փելոսին և Շումերն իրենց համատեղ ելույթում:

Դեմոկրատների կարծիքով` Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու Թրամփի ծրագիրը անարդյունավետ է:

Շումերը նաև ընդգծել է, որ Օվալաձև աշխատասենյակից Թրամփը դիմել է ազգին, որպեսզի ամերիկացիներին շեղի իր վարչակազմում առկա խնդիրներից:

 


© armedia.am