Կիմ Չեն Ինը նշել է Թրամփի հետ հանդիպման նպատակները

13:43     10 հունվարի, 2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրորդ հանդիպումն այնպիսի արդյունք կտա, որն «արձագանք կստանա միջազգային հանրության մոտ»: Այդ հայտարարությունը հնչել է հյուսիսկորեացի առաջնորդի` Պեկին այցից հետո:

Կիմ Չեն Ինն հույս է հայտնել, որ Փհենյանի մտահոգությունները կհասկացվեն, և որ շահագրգռված կողմերը միջոցներ կձեռնարկեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը լուծելու համար, փոխանցում է Reuters-ը:

Հունվարի 9-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդն ավարտել է իր անսպասելի այցը Պեկին, որտեղ բանակցություններ է անցկացրել Չինաստանի ղեկավար Սի Ցինփինի հետ:  Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտակա ժամանակում հանդիպում է նախատեսում Կիմ Չեն Ինի հետ:


© armedia.am