Ադրբեջանը պետք է 15 հազար եվրոյի փոխհատուցում վճարի Հադիջա Իսմայլովային

17:04     10 հունվարի, 2019

Հունվարի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է լրագրող Հադիջա Իսմայլովան ընդդեմ Ադրբեջանի կառավարության գործով որոշումը:

Գանգատը ներկայացվել էր անձնական կյանքի գաղտնիքի խախտման ոչ արդյունավետ քննության պատճառով, որը սկսվել էր լրագրողի անձնական կյանքին վերաբերող տեսակադրերի տարածման հետ կապված, հայտնում է news.am-ը՝ հղում կատարելով contact.az-ին:

Եվրոպական դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով (հարգանք անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ) և 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն) Իսմայլովայի իրավունքների խախտումը:

Ադրբեջանը պարտավոր է վճարել 15 հազար եվրոյի փոխհատուցում և ևս 1750 եվրո դատական ծախսերի համար:

 


© armedia.am