Ազգությամբ հայ պատգամավորն Ուկրաինայում դաժան ծեծի է ենթարկվել

18:13     10 հունվարի, 2019

Ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել ազգությամբ հայ ուկրաինացի պատգամավոր Վադիմ Միրզոյանը: Այդ մասին փոխանցում է Rusarminfo-ն:

«Քաղաքի Կենտրոնական-Քաղաքային թաղամասում անհայտ անձիք Միրզոյանի աչքերին գազ են փչել, որից հետո մետաղական փողով ծեծի ենթարկել», — ասված է քաղաքի ոստիկանության կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ:

Հարուցվել է քրեական գործ:


© armedia.am