Թրամփը պատի կառուցման համար գումար է գտել

10:45     11 հունվարի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար կարող է օգտագործել ամբողջ երկրում` այդ թվում նաև փոթորիկից տուժած Պուերտո-Ռիկոյում, ինժեներական աշխատանքներ անցկացնելու համար նախատեսված գումարը, հայտնում է NBC News-ը:

Ինչպես հայտնել են գործակալության քաջատեղյակ աղբյուրները, Թրամփը ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի ֆոնդի գումարների մի մասը` 13,9 մլն դոլարն, օգտագործելու հնարավորության մասին Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ:

Գործակալության զրուցակիցների խոսքերով` ԱՄՆ ցամաքային զորքերը կարող են այդ գումարով սահմանին 315 մղոն երկարությամբ պատ կառուցել մոտ 18 ամսվա ընթացքում:


© armedia.am