ԱՄՆ-ը ռազմական տեխնիկան դուրս է բերում Սիրիայից

12:07     11 հունվարի, 2019

Միացյալ Նահանգները սկսել է Սիրիայից դուրս հանել զամաքային ռազմական տեխնիկան: Այս մասին հայտնում է CNN-ը` ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին հղումով:

«Բեռների մի մասն արդեն դուրս է հանվել», - հայտնել է հեռուստաալիքի զրուցակիցը: Վերջինիս խոսքերով` դա տեղի է ունեցել վերջին օրերին:

Միևնույն ժամանակ պաշտոնյան հրաժարվել է նշել, թե կոնկրետ ինչ և Սիրիայի որ մասից է դուրս հանվել` ելնելով անվտանգության նկատառումներից:


© armedia.am