Իլոն Մասկի տիեզերական ընկերությունը կրճատում է աշխատակիցներին

17:05     12 հունվարի, 2019

Իլոն Մասկի տիեզերական SpaceX ընկերությունը հայտարարել է աշխատակիցների 10%-ի կրճատման մասին։ Այժմ ընկերությունում աշխատում է մոտ վեց հազար մարդ, ինչը նշանակում է, որ  600 հոգի կկրճատվի։

Ընկերությունում բացատրել են, որ կրճատումներն անհրաժեշտ են, որ կազմակերպությունը շարունակի սպասարկել հաճախորդներին, առաջ ընթանա միջմոլորակային տիեզերանավերի  և գլոբալ արբանյակային ինտերնետի ստեղծման հարցում։ 


© armedia.am