Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում

14:11     14 հունվարի, 2019

Հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


© armedia.am