Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

16:03     14 հունվարի, 2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք  Կրեմլի մամուլի ծառայությունից:

Վ.Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա, և երկրները զգալի փորձ են հավաքել տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցության համար:

«Հուսով եմ` մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանը, նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը, ինչն, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», - նշված է Վլադիմիր Պուտինի ուղերձում:




© armedia.am