Լոս Անջելեսում 30 հազարից ավելի ուսուցիչներ գործադուլ են սկսել

12:14     15 հունվարի, 2019

Լոս Անջելեսի 900 միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ գործադուլ են սկսել: Դա բողոքի առաջին նման ակցիան է վերջին գրեթե երեք տասնամյակի ընթացքում, հայտնում է The New York Times թերթը:

Ուսուցիչները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, կրճատել դպրոցական դասարանները և հավելյալ ուսուցիչներ ու գրադարանավարներ վարձել:

Պարբերականի տվյալներով՝ գործադուլն ազդում Է շուրջ 500 հազար աշակերտների վրա: Դպրոցները շարունակում են աշխատանքը, քանի որ քաղաքային իշխանությունները բողոքի ակցիայի ընթացքում լրացուցիչ անձնակազմ են վարձել:

Կալիֆոռնիան, չնայած իր տնտեսության չափերին, յուրաքանչուր դպրոցին հատկացումների չափով 41-րդ նահանգն է:


© armedia.am