Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

21:23     15 հունվարի, 2019

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Սխոֆեր՝ ԱՄՆ) հետ, փոխանցում է News.am գործակալությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ  Կասպրշիկը։

Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Փարիզում կկայանա վաղը։


© armedia.am