Բրիտանական խորհրդարանը Թերեզա Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու քվեարկություն կանցկացնի այսօր

12:24     16 հունվարի, 2019

Նախօրեին Մեռծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցած քվեարկությունից հետո Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետ Թերեզա Մեյի գլխավորած կառավարությանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:  

Համայանքների պալատում Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ կնքած համաձայնագրի մերժվելուց հետո լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հանդես է եկել անվստահության քվե հայտնելու առաջարկով: Եթե խորհրդարանականների մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա Մեյին պաշտոնավարելու համար ընդամենը 14 օր կմնա:

Անվստահության քվե հայտնելու հարցով քվեարկությունը տեղի է ունենալու այսօր՝ հունվարի 16-ի երեկոյան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ափսոսանք էր հայտնել, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Լոնդոնի և Բրյուսելի կողմից երկար բանակցված համաձայնագիրը, իսկ Եվրոպական խորհդրի նախագահ Դոնալդ Տուսկը ակնարկել էր Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու ցանկալիության մասին :




© armedia.am