Պուտինը հայհոյո՞ւմ է. Պեսկովը ոչ միանշանակ պատասխան է տվել

13:04     16 հունվարի, 2019

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախընտրել է չմեկնաբանել հարցին` Վլադիմիր Պուտինը հայհոյո՞ւմ է արդյոք:

«Կարող եմ միայն ասել, որ, ինչպես ցանկացած նորմալ տղամարդ, նա, իհարկե, կարող է այս կամ այն մարդու կամ գործընթացի վերաբերյալ արտահայտել իր բացասական վերաբերմունքը», - ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այդ ժամանակ «արյունը սառչում է»:


© armedia.am