Մոսկվան 2019-ին առաջընթաց է ակնկալում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Լավրով

19:32     16 հունվարի, 2019

Ռուսաստանն այս տարի առաջընթաց է ակնկալում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2018 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այս ամիս ծրագրվում է Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի-խմբ.) հերթական շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ` այս ուղղությամբ էլ մենք կկարողանանք օժանդակել հակամարտության կարգավորմանը, որը ձգձգվելու հատկություն է ձեռք բերել, բայց որը միանգամայն ենթակա է լուծման Երևանի ու Բաքվի բարի կամքի առկայության և միջազգային հանրության՝ ի դեմս համանախագահների աջակցության դեպքում»,- ասել է Լավրովը:

«Կարծում եմ, որ լուծումներ փնտրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, այդ թվում նաև Բաքվից, արժանի են լիակատար աջակցության: Հույս ունենք, որ հայ ընկերները կպատասխանեն փոխադարձությամբ», - ասել է Լավրովը:


© armedia.am