«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միացել է եվրոպական ALDE դաշինքին

12:36     17 հունվարի, 2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դարձել է  «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE)  անդամ։ Այսօր հրապարակվել է պաշտոնական նամակը, որում ասվում է.

«Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ` Էդմոն Մարուքյանին

Հարգելի պարոն Մարուքյան,

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ ԱԺ ընտրություններում գրանցած հաջողությունների առիթով:

Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպայի Լիբերալների եւ Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) Բյուրոն անցած շաբաթ, հունվարի 9-ին, քննարկեց եւ որոշեց դրական եզրակացություն տալ ԱԼԴԵ կուսակցությանը աֆիլացված անդամության Ձեր դիմումին: Ձեր դիմումը կներառվի ԱԼԴԵ կուսակցական խորհրդի հաջորդ նիստի օրակարգում, որը տեղի կունենա փետրվարի 9-ին Բեռլինում, Գերմանիա:

Եվրոպայի Լիբերալների եւ Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) նախագահ, Եվրոպարլամենտի անդամ` Հանս Վան Բաալեն»:

 


© armedia.am