Մակրոնը խոստացել է ցատկել պարաշյուտով

13:00     18 հունվարի, 2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի ռազմակայան կատարած այցի ընթացքում խոստացել Է ցատկել պարաշյուտով: Այս մասին տեղեկացնում է La Depeche-ը:

Ֆրանսիայի ղեկավարի պատվին կազմակերպվել են դեսանտավորների ցուցադրական ցատկեր, որոնցով նախագահը ոգևորվել է: Բրիգադի հրամանատարը կատակել Է, որ զինվորականները կցանկանան տեսնել, թե ինչպես են պարաշյուտով ցատկում նախագահ Մակրոնն ու վարչապետ Ֆիլիպը:

«Ես դա կանեմ, խոստանում եմ»,- պատասխանել Է Ֆրանսիայի նախագահը:


© armedia.am