Նախագահ Սարգսյանը Աբու Դաբիում թենիս է խաղացել կնոջ հետ (տեսանյութ)

13:22     18 հունվարի, 2019

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ազատ ժամանակը նվիրել է կնոջ հետ թենիս խաղալուն: 

Նախագահի ու առաջին տիկնոջ սեղանի թենիսի խաղի տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Աբու Դաբիի հայ առաքելական եկեղեցու սպասավոր Հայր Վաչե Բալկջյանը։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ` մասնակցելու «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումին:

 


© armedia.am