ՅՈւՆԵՍԿՕ-ն Ռիո դե Ժանեյրոն 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է հայտարարել

12:27     19 հունվարի, 2019

ՅՈւՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության (UIA) հետ համատեղ աշխարհի 2020թ. ճարտարապետության մայրաքաղաք է հայտարարել Ռիո դե Ժանեյրոն, փոխանցում է է  «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը։

«ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն, Ճարտարապետների միջազգային միության նախագահ Թոմաս Վոնիեն և Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի քաղաքաշինության հարցերով քարտուղար Վերենա Վիսենթինի Անդրեատան ուրբաթ՝ հունվարի 18-ին հայտարարել են այն մասին, որ Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա) կդառնա աշխարհի 2020թ. ճարտարապետության մայրաքաղաքը»,- ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ռիո դե Ժանեյրոն կդառնա հրատապ գլոբալ մարտահրավերների քննարկման միջազգային հարթակ մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային հատակագծման և ճարտարապետության տեսակետներից։

 


© armedia.am