Թրամփը շաթդաուն ավարատելու պլան է առաջարկել

13:05     20 հունվարի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ ամերիկյան կառավարության աշխատանքը վերականգնելու պլան է ներկայացրել, հայտնում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ խոստացել է երկարացնել միգրանտների մի շարք կատեգորիաների կարգավիճակն ԱՄՆ-ում Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար միջոցների դիմաց:

Թրամփը վստահ է, որ պատը կպաշտպանի ԱՄՆ անօրինական միգրանտներից և թմրանյութերից:

Բացի այդ, Թրամփն առաջարկել է դեմոկրատների հետ պարբերաբար հանդիպումներ անցկացնել միգրացիայի խնդիրների համար լուծում գտնելու նպատակով:


© armedia.am