ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան համատեղ կրիպտոարժույթ կստեղծեն

18:21     20 հունվարի, 2019

Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան հայտարարել են երկկողմ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու շրջանակներում համատեղ կրիպտոարժույթ ստեղծելու իրենց ծրագրերի մասին, հաղորդում է WAM-ը:

Թվային արժույթի ներդրման նպատակն է հնարավորություն ընձեռել հեշտացնելու անդրսահմանային վճարումները, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումը և կիբերանվտանգության գնահատման ռիսկերը: Կրիպտոարժույթի ներդրումից հետո այն կարող են կիրառել կենտրոնական և առևտրական բանկերը:

Երկու երկրները հայտարարել են նաև մաքսային ընթացակարգերի պարզեցման և համատեղ զորավարժությունների անցկացման մասին՝ ուղղված բնական աղետների կամ ճգնաժամի դեպքում կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարման կայունության գնահատմանը:


© armedia.am