Հայկական մշակույթի շաբաթ Կիևում

09:32     21 հունվարի, 2019

Ուկրաինայի մայրաքաղաքում «Հայկական մշակույթի շաբաթի» շրջանակներում անցկացվում են Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներ, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Նշվում է, որ հունվարի 19-ից 25-ը Կիևում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մշակույթի, կերպարվեստի, երաժշտության, կինոյի և պոեզիայի սիրահարների շրջանում:

Կազմակերպիչները նշում են, որ հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան և Ժողովուրդների բարեկամության գրադարաններում, ինչպես նաև Կինոյի տանը: Միջոցառումների ծրագիրը ներառում է համերգներ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, գրական և երաժշտական երեկոներ ու ֆիլմադիտումներ՝ նվիրված հայկական մշակույթի ակնառու գործիչներին:


© armedia.am