Նախագահ Սարգսյանը հրավեր է ստացել՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

10:51     21 հունվարի, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանն անհատապես նախնական հրավեր է ունեցել՝ մասնակցելու շվեյցարական Դավոսում անցկացվելիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին NEWS.am գործակալությանը հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Արմեն Սարգսյանը տարբեր տարիների բազմիցս մասնակցել է այդ ֆորումին, եղել ֆորումի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ: Միջազգային տնտեսական հայտնի Capital Finance International ամսագրի 2018-2019թթ. ձմեռային համարում, որը նվիրված է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին և  տարածվելու է ֆորումի մասնակիցներին, տպագրված է նաև նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը:

Նախագահ Սարգսյանը ողջունում է, որ այս տարի Հայաստանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու է մեծ պատվիրակությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-25-ը Դավոսում մասնակցելու է միջազգային տնտեսական համաժողովին:


© armedia.am