Հոնդուրասից միգրանտների նոր քարավան է շարժվել դեպի ԱՄՆ

14:32     21 հունվարի, 2019

Միգրանտների նոր քարավան է Հոնդուրասից շարժվել Միացյալ Նահանգների ուղղությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Telesur հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով, շաբաթ օրը միգրանտները սկսել են հավաքվել Սան Պեդրո Սուլա քաղաքի ավտոբուսի կայարանում և կիրակի վաղ առավոտյան ուղղություն են վերցրել դեպի Գվատեմալայի սահման:

Աղբյուրի փոխանցմամբ` քարավանը բաղկացած է 400 մարդուց: Ոստիկանության տվյալներով, Գվատեմալայի հետ սահմանին արդեն ժամանել է 153 մարդ. նրանք սպասում են փաստաթղթերի ստուգման:

Նշենք, որ Կենտրոնական Ամերիկայի միգրանտների քարավանները Մեքսիկայով ԱՄՆ-ի ուղղությամբ սկսել են շարժվել անցյալ տարվա աշնանը: 


© armedia.am