Չինաստանում հաստատել են գենամոդիֆիկացված երեխաների ծնվելու փաստը

13:42     22 հունվարի, 2019

Չինաստանում պաշտոնապես հաստատել են փոփոխված ԴՆԹ-ով երեխաների ծնվելու մասին լուրերը, փորձերն իրականացրել է գիտնական Խե Ցզյանկույը:

Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, իրավապահ մարմինները շարունակում են ուսումնասիրել գիտնականի աշխատանքները, նման փորձերն արգելված են երկրի օրենսդրությամբ:

Նշվում է, որ Ցզյանկույի փորձի արդյունքում ծնվել են գենամոդիֆիկացված զույգ աղջիկներ՝ Լուլուն և Նանան, ևս մեկ կին հղի է. նա ևս խմբագրված ԴՆԹ-ով պտուղ է կրում:

Հիշեցնենք, Ցզյանկույը 2018 թվականի նոյեմբերին հայտարարել էր գենամոդիֆիկացված երեխաների ծննդյան մասին, որոնց ԴՆԹ-ն ձևափոխել է ՄԻԱՎ-ի նկատմամբ դիմացկուն դարձնելու համար:


© armedia.am