World Central Kitchen բարեգործական կազմակերպությունը Վաշինգտոնի կենտրոնում ճաշարան է բացել, որտեղ պետական ծառայողները, ովքեր ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով գտնվում են չվճարվող արձակուրդում կամ աշխատում են անվճար, կարող են անվճար ճաշել, գրում է ТАСС-ը:
«Մենք ամեն օր ճաշեր ենք հատկացնում միայն պետական ծառայողներին և նրանց ընտանիքներին: Այսօր, օրինակ, մենք առաջարկում ենք հավով բուտերբրոդ, կարիով ասիական բանջարեղենային ապուր և բոբերով աղցան», - ասել է կամավոր Քրիս Ուորթը` հավելելով, որ ճաշարանը բացվել է հունվարի 16-ին և այնտեղ որպես կամավոր մեծ թվով պետական ծառայողներ են աշխատում: