«Գազպրոմն» Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել

19:20     23 հունվարի, 2019

«Գազպրոմ» ընկերությունն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել: «Բաքվում «Գազպրոմ» ընկերության ներկայացուցչությունը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին գրանցվել է Ադրբեջանի հարկային նախարարության կողմից», - «Интерфакс-Азербайджан»-ին հայտնել են  հարկային նախարարությունից:  

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանի քաղաքացի Մաքսութ Անդերժանովն է: 

Նշենք, որ ավելի վաղ «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը 2017 թվականի հոկտեմբերին հավանություն էր տվել Ադրբեջանում ներկայացուցչության բացմանը:


© armedia.am