ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի բարեկեցիկ ապագայի ապահովման Փաշինյանի ջանքերը․ Բոլթոն

10:07     25 հունվարի, 2019

ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի բարեկեցիկ ապագայի ապահովման վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է News.am-ը։

«Երեկ ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որպեսզի շնորհավորեմ նրան վերընտրվելու կապակցությամբ և ողջունեմ հայ ժողովրդին՝ դեկտեմբերին անցկացված ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։ ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի բարեկեցիկ ապագայի ապահովման նրա ջանքերը»,- նշել է Բոլթոնը։


© armedia.am