Փարիզը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

17:00     25 հունվարի, 2019

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել իրականական բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում, հայտնել է Reuters-ը:

 «Մենք շատ դժվարին երկխոսություն ենք սկսել… Մենք պատրաստ ենք, եթե այն դրական արդյունքի չհանգեցնի, կոշտ պատժամիջոցներ կիրառել, և նրանք դա գիտեն»,- ասել է նա:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իրանի կողմից կրող հրթիռով արբանյակի արձակումը` ընդգծելով, որ նման գործողությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին: Բացի այդ, Փարիզը կոչ է արել «Իրանին՝ չիրականացնել բալիստիկ հրթիռների նոր արձակումներ, որոնք կարող են միջուկային զենք կրել»:


© armedia.am