Պոմպեոն Վենեսուելայում ճգնաժամի կարգավորման ԱՄՆ հատուկ դեսպանորդ է նշանակել

17:45     26 հունվարի, 2019

Մայք Պոմպեոն Վենեսուելայի հանդեպ ԱՄՆ քաղաքականության համար պատասխանատու է նշանակել «բազեների» ճամբարի ներկայացուցիչ, հանրապետական Էլիոթ Աբրամսին, տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով «Նեմեցկայա վոլնա»-ին։

Մի քանի տարի շարունակ Աբրամսը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ հանրապետական մի քանի նախագահների վարչակազմերում՝ սկսած Ռեյգանից։ Այդ տարիներին նա իրեն դրսևորել է որպես «բազե» Լատինական Ամերիկայի հանդեպ, տեղեկացնում է AP տեղեկատվական գործակալությունը։

Նախկինում քաղաքական գործիչը  մեղադրվել է այն բանում, որ քննությունից թաքցրել է կարևոր տեղեկություն այսպես կոչված «Իրանգեյթի» հետաքննության ընթացքում (քաղաքական սկանդալ ԱՄՆ-ում 1980-ականների կեսերին), բայց հետագայում արդարացվել է։

Իրավիճակը Վենեսուելայում դառնալու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հատուկ նիստի թեման, որը կանցկացվի Նյու Յորքում հունվարի 26-ին, ԱՄՆ նախաձեռնությամբ։ Սպասվում է, որ ԱՄՆ ԱԳՆ ղեկավար Մայք Պոմպեոն միջազգային հանրությանը կկոչի ճանաչել Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի օրինական ժամանակավոր նախագահ։


© armedia.am